Մատչելիության հղումներ

Politico. «Ջո Բայդենը պատրաստվում է «կոշտ» զրույցի Սի Ծինպինի հետ»


Նախագահներ Սի Ծինպինը և Ջո Բայդենը, արխիվ, Բալի, 14 նոյեմբերի, 2022թ.
Նախագահներ Սի Ծինպինը և Ջո Բայդենը, արխիվ, Բալի, 14 նոյեմբերի, 2022թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ երկար սպասված հանդիպման ժամանակ պնդելու է, որ Պեկինն օգտագործի իր ողջ ազդեցությունն Իրանի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում ընթացող «Համաս»-ի (ԱՄՆ և ԵՄ կողմից ճանաչված որպես ահաբեկչական կազմակերպություն) և Իսրայելի հակամարտության տարածումը: Այդ մասին հատնել է Politico հանդեսը, որը վկայակոչում է անանուն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Երկու գերտերությունների ղեկավարների բանակցությունները նախատեսված են Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 15-ին կայանալիք Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։

Politico-ի զրուցակիցներն ընդգծել են, որ Թեհրանի ցանկացած «սադրիչ գործողություն» կառաջացնի Վաշինգտոնի արագ արձագանքը։

Ամերիկյան վարչակազմը մտավախություն ունի, որ Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ» իրանամետ արմատական խմբավորումը կարող է անսալ «Համաս» պաղեստինյան ծայրահեղական կառույցի կոչերին և Իսրայելի դեմ բացել երկրորդ «դիմադրության ճակատը»:

Պեկինի և Թեհրանի միջև կա «ռազմավարական գործընկերություն», որը Չինաստանն ամրապնդում է նավթամթերի գնումներով և ներդրումներով։ Բացի այդ, երկու երկրներին միավորում է հակակրանքը Միացյալ Նահանգների հանդեպ:

Ենթադրվում է, որ Բայդենը չինացի պաշտոնակցի հետ զրույցում կխոսի մի շարք այլ թեմաների, մասնավորապես, Չինաստանում մարդու իրավունքների, Թայվանի նեղուցում լարվածության աճի և ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվային Պեկինի ցուցաբերած աջակցության մասին:

Չինաստանի պաշտոնական լրատվամիջոցները Սի Ծինպինի և Ջո Բայդենի հանդիպման մասին հաղորդագրություններում սոսկ նշում են, որ «երկու ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև խաղաղությանը և գլոբալ զարգացմանն առնչվող հարցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG