Մատչելիության հղումներ

«Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտում է հիշեցնում»․ Կոլոննա


Փարիզը վերահաստատում է իր աջակցությունը Երևանին։ Այդ մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ասել է France 2-ին տված հարցազրույցում։

Կոլոննան նշել է՝ Ֆրանսիան արդեն վաղուց Հայաստանի բարեկամն է և հանդես է գալիս նրա կողմից։

Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ըստ Կոլոննայի, էթնիկ զտում է հիշեցնում։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ մարդիկ ստիպված են դուրս գալիս այնտեղից։

Նա շեշտել է՝ Ադրբեջանը պետք է հարգի իր պարտավորությունները, բայց նաև միջազգային իրավունքը:

Կատրին Կոլոննան ևս վերահաստատել է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ օրակարգում չկան։

Գրանադայում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էր հայտարարել, որ Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ», անհրաժեշտ է շարունակել քննարկումները այդ երկրի հետ՝ «Հայաստանը լավագույնս պաշտպանելու համար»։

XS
SM
MD
LG