Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին քննադատում է Մակրոնին


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Բաքուն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Երամիության խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքը:

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է և անընդունելի: Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիայի վրա և խրախուսել է անջատողականությունն ադրբեջանական տարածքներում: Ֆրանսիան երբեք չի իրականացրել հաջող միջնորդական ջանքեր», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ գերատեսչության, Ֆրանսիայի միջնորդությունը «նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում ավարտվել է Մինսկի խմբի հետ»:

XS
SM
MD
LG