Իսրայելի պաշտպանության բանակը շրջափակել է Գազայի հատվածում գտնվող նույնանուն ավանը և գործում է դրա փողոցներում, նոյեմբերի 7-ին երեկոյան ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ավելի վաղ զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում մարտեր են ընթանում։
Բանակի հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յարոն Ֆինկելմանի խոսքով՝ այդ տարածքում՝ վերջին տասնամյակում առաջին անգամ, մարտեր են ընթանում: Նա «ահաբեկչության սիրտ» է անվանել Գազա ավանը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Գազան անվանել է «երբևէ կառուցված ահաբեկչական ամենամեծ հենակետը»:
Ավելի վաղ Նեթանյահուն ամերիկյան ABC News հեռուստակայանի թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է անորոշ ժամանակով ստանձի անվտանգության ապահովումը Գազայում:
Մինչդեռ նոյեմբերի 7-ին ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, թե Վաշինգտոնը դեմ է Գազայի երկարաժամկետ գրավմանը։ Նրա խոսքով՝ Իսրայելը նույնպես դեմ է դրան։