Մատչելիության հղումներ

Թուրքիայում ցուցարարները փորձել են ներխուժել ամերիկյան ռազմակայան


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանում, 19-ը փետրվարի, 2023թ․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանում, 19-ը փետրվարի, 2023թ․

Թուրքիայի հարավում ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել Ինջիրլիքում տեղակայված ամերիկյան ռազմակայան։

Թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդմամբ, ցուցարարները քննադատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները Գազայի հատվածում, և պաշտոնական Անկարայից պահանջել փակել ավիաբազան։

Ըստ հաղորդումների՝ ցույցին մասնակցել են ոչ միայն ռազմակայանից ոչ հեռու գտնվող Ադանայի, այլև Ստամբուլի ու այլ քաղաքների բնակիչներ։ Ոստիկանությունը ստիպված է եղել փակել դեպի ռազմաբազա տանող ճանապարհները։

XS
SM
MD
LG