Մատչելիության հղումներ

«Ալիևը մաքսիմալիստ է, նա կվերցնի այն, ինչ կարող է, եթե իրեն կանգնեցնող չկա»․ Շտեֆան Մայստեր


Մինչ Ղարաբաղը բռնի ուժով վերցնելը Ալիևը փորձարկում էր Արևմուտքի արձագանքը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ այլ գործողություններով ու միջոցներով, «Ազատության» հետ զրույցում ասաց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդ հետազոտական կենտրոնի Հարավային Կովկասի հարցերով առաջատար փորձագետ Շտեֆան Մայստերը՝ շեշտելով՝ տեսնելով, որ խոսքերը շատ են, բայց լուրջ արձագանք չկա, ուժի կիրառման համար, պատժամիջոցների կամ կոշտ միջոցների մասին քննարկում չկա, նա պարզապես արեց դա:

«Այսպիսով, ես կարծում եմ, որ դա գուցե նաև այն պատճառով է, որ արևմտյան կառույցներն ու կառավարությունները սխալ մեսիջներ են ուղարկել: Դա նաև ԵՄ անդամ երկրների և ԱՄՆ-ի կողմից լուրջ ներգրավվածության բացակայությունն էր Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ: Իսկ ինքը՝ Ալիևը, պարզել է, որ դա կարող է անել առանց մեծ հետևանքների։ Եվ նա պարզապես արեց դա, և դեռևս կարծես թե լուրջ արձագանք չկա Արևմուտքի կողմից», - ասաց փորձագետը։

Հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է հարձակվել Հայաստանի վրա՝ Սյունիքի միջանցքը ստանալու համար, Մայստեչը պատասխանեց․ - «Այո, կարծում եմ, որ դա իրական հնարավորություն է։ Ալիևը մաքսիմալիստ է։ Նա կվերցնի այն, ինչ կարող է վերցնել, եթե իրեն կանգնեցնող չկա։ Եվ կարծում եմ, որ Հայաստանն այս պահին ի վիճակի չէ ռազմական ճանապարհով զսպել Ադրբեջանին։ Մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը շատ հարցերում նաև պայմանավորվել է Ադրբեջանի հետ։ Իսկ Թուրքիան, ամեն դեպքում, աջակցում է Բաքվին։ Այսպիսով, ես կարծում եմ, որ նա ռևանշ է ուզում Հայաստանի դեմ, ուզում է նվաստացնել Հայաստանին նաև 1990-ականներին տեղի ունեցածի, Ղարաբաղյան առաջին պատերազմում Ադրբեջանի պարտության համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG