Մատչելիության հղումներ

Բերբոքի այցին ընդառաջ Բեռլինը Երևանին ու Բաքվին կոչ է անում վերսկսել ԵՄ միջնորդությամբ բանակցությունները


Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-4-ը կայցելի Երևան ու Բաքու։ Սա Գերմանիայի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան ու Ադրբեջան և երկրորդը՝ տարածաշրջան․ այս տարվա գարնանը նա այցելել էր Վրաստան։

Ադրբեջանում Գերմանիայի դեսպանությունը «Թուրան» գործակալությանը ասել է, որ Բեռլինը ձգտում է տարածաշրջանի կայուն խաղաղությանը, քաղաքական ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ու սերտ հարաբերությունների Եվրամիության հետ։

«Դրա համար շատ կարևոր է տարածաշրջանում վստահության ստեղծումը և հաշտեցումը։ Նպատակը հանդիսանում է համապարփակ խաղաղ կարգավորումը բանակցային ճանապարհով, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղ ու անվտանգ իրենց ազգային սահմանների շրջանակում։ Այդ նպատակով մենք պաշտպանում ենք եռակողմ բանակցությունների արագ վերականգնումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ և պաշտպանում ենք ցանկացած հարաբերություններ, որոնք նպաստում են խաղաղությանը և կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար»,- հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպանությունը։

XS
SM
MD
LG