Երևանում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Հայաստանի ԱԳՆ:
Տեղի է ունենում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու պատվիրակությունների մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ նախարարների հանդիպմանը քննարկվում են հայ-գերմանական երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր:
Անալենա Բերբոքն այստեղից մեկնելու է Բաքու։ Սա Բերբոքի Հայաստան ու Ադրբեջան՝ առաջին, իսկ տարածաշրջան երկրորդ այցն է, գարնանը նա Վրաստանում էր։