Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան։
Ըստ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ Աստանայում տեղի են ունեցել Մակրոնի ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նեղ կազմով բանակցությունները։
Ղազախստանի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան Աստանայի առանցքային և հուսալի գործընկերն է Եվրամիությունում, ինչպես նաև երկրի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։
Ֆրանսիայի նախագահն իր հերթին բարձր է գնահատել Ղազախստանի և Ֆրանսիայի հարաբերությունները։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են ղազախա-ֆրանսիական ռազմավարական գործընկերության վիճակն ու զարգացման հեռանկարները։
Ֆրանսիական կողմը հանդիպումից մանրամասներ դեռ չի հաղորդել։