Մատչելիության հղումներ

Ղազախստանը Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր հենակետ է կառուցում


Ղազախստան-Ռուսաստան սահմանի անցակետ, արխիվ
Ղազախստան-Ռուսաստան սահմանի անցակետ, արխիվ

Ղազախստանը սահմանային 20 նոր հենակետ է կառուցում Ռուսաստանի հետ սահմանին։ Այդ մասին հայտնել է Պետական սահմանների պաշտպանության դեպարտամենտի պետի տեղակալ Սերիկ Ախմետկալիևը։

«Ներկայումս 20 սահմանային հենակետ է կառուցվում հյուսիսային ուղղությամբ՝ անմիջականորեն Ռուսաստանի հետ սահմանին», - ասել է նա, նշելով, որ հարավային ուղղությամբ ևս մոդուլային 3 հենակետ է կառուցվում։

Ախմետկալիևի խոսքով՝ սահմանային հենակետերի կառուցումը կատարվում է «Անվտանգ երկիր» ազգային ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ նախատեսվում է 50 հենակետ կառուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG