Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել. Արարատ Միրզոյան


Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե բրյուսելյան հանդիպման չեղարկումը պատճառաբանվեց ժամանակի սղությամբ, ո՞վ ժամանակ չի գտել մեկնել Բրյուսել բանակցությունների:

«Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին», - ասաց Միրզոյանը։

Հայաստանի ԱԳ նախարարը այսօր նաև հավելեց, որ օրերս Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է հայտարարել, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG