Թեհրանում երեկ տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում, «ինչը սովորական է նման հարթակների համար», «Ազատությանը» փոխանցել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Նա ավելի վաղ ասել էր, որ հանդիպում որպես այդպիսին նախատեսված չէ։
Նա ավելի վաղ ասել էր, որ հանդիպում որպես այդպիսին նախատեսված չէ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Իրանի արտգործնախարարին, գրել էին, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել զրույց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։