Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան՝ խորացնելու երկու երկրների համագործակցությունը, հաղորդում է Կանադայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Ժոլին նաև պաշտոնապես կբացի Երևանում Կանադայի դեսպանատունը, որը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և Կանադայի աճող աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ասված է հաղորդագրությունում:
Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը կուսումնասիրի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր մարդկանց հրատապ կարիքները հոգալու ուղիները, փոխանցում է պաշտոնական Օտտավան:
Մելանի Ժոլին կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին և վերահաստատելու «ուրացման և ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարին Կանադայի նվիրվածությունը», - ասված է հաղորդագրությունում: