Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ղարաբաղում իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականություն. Միրզոյան


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերն է քննարկել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանը կանադացի գործընկերոջը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքները:

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, ընդգծել է նախարար Միրզոյանը, հավելելով, որ դա ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG