Մատչելիության հղումներ

ԵՄ խորհրդի նախագահը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում


Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլի, արխիվ
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլի, արխիվ

Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին (ֆրանսերեն՝ Ժոլի) Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը:

«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը», - X-ի (Twitter) իր էջում տեղեկացրել է Կանադայի դիվանագիտության ղեկավարը։

Երկու պաշտոնյաները հանդիպել են Բլեդի ռազմավարական համաժողովի ընթացքում։ Այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդել:

Անցած ամիս հայտնի է դարձել, որ Կանադան մտադիր է միանալ Հայաստանում Եվրամիության առաքելությանը, նախարար Ջոլին հայտարարել է՝ Օտտավան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG