Մատչելիության հղումներ

Փոխքաղաքապետերի նշանակման հարցը՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում


Երևանի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում փոխքաղաքապետերի նշանակման հարցն է։

Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի համար առաջադրված է արտակարգ իրավիճակների նախկին նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Փամբուխչյանի թեկնածությունը:

Երևանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Լևոն Հովհաննիսյանը, նախկին պատգամավոր, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրած «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը կառաջադրվեն քաղաքապետի մյուս երեք տեղակալների պաշտոններում։

Քաղաքապետի տեղակալների նշանակումը քվեարկությամբ է իրականացվում։ Հինգշաբթի նշանակված նիստում եթե կողմ ձայները գերազանցեն դեմ քվեներին, «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետության» ներկայացուցիչները տեղակալներ կդառնան։

XS
SM
MD
LG