Մատչելիության հղումներ

Իսրայելը ՄԱԿ-ից պահանջում է ներողություն խնդրել


ՄԱԿ-ում Իսրաելի դեսպան Գիլան Էրդանի ելույթն Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 18-ը հոկտեմբերի, 2023թ.
ՄԱԿ-ում Իսրաելի դեսպան Գիլան Էրդանի ելույթն Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 18-ը հոկտեմբերի, 2023թ.

Իսրայելը ՄԱԿ-ից պահանջում է ներողություն խնդրել տարիներ շարունակ «Համաս»-ին Գազայի հատվածում «պատերազմական մեքենայի» կառուցումը թույլ տալու համար։

Այդպիսի հայտարարությամբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես է եկել Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։

«Մենք պահանջում ենք ներողություն խնդրել: ՄԱԿ-ը և որոշ անդամներ Անվտանգության խորհրդում արագ ընդունեցին «Իսլամական պետության» նման ահաբեկիչների ստերը և հրաժարվեցին ճանաչել օրինապաշտ ժողովրդավարության համոզիչ ապացույցները: Դուք պետք է ներողություն խնդրեք, որ երբեք ժողով չեք գումարել այն բանից հետո, երբ «Համաս»-ի հրթիռները հարվածել են իսրայելական հիվանդանոցներին: Ներողություն խնդրեք տարիներ շարունակ ձեր գլուխը ավազի մեջ թաղելու համար, մինչ «Համաս»-ն ազատորեն կառուցում էր իր ռազմական մեքենան Գազայում»,- ասել է Էրդանը Անվտանգության խորհրդում:

Ժողովը գումարվել է Ռուսաստանի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների պահանջով։

Էրդանը «անհասկանալի» է համարել այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ չի դատապարտել «Համաս»-ի հարձակումը հրեական պետության վրա։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի և Իսրայելի մշտական ներկայացուցիչներ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը և Գիլադ Էրդանը լքել են Մերձավոր Արևելքի հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ չսպասելով դրա ավարտին։

XS
SM
MD
LG