Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դատապարտել է Իսպանիայի Սենատի հայտարարությունը


Ադրբեջանի խորհրդարանի շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դատապարտել է Իսպանիայի Սենատի հայտարարությունը։ Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Միլլի մեջլիսի Ադրբեջանի և Իսպանիայի միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել ։

«Ցավալի է հոկտեմբերի 17-ին Իսպանիայի Սենատի լիագումար նիստում հակաադրբեջանական հայտարարության ընդունումը։ Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք այդ միակողմանի հայտարարությունը»,- ասվում է փաստաթղթում:

Դրանում նշվում է, որ Իսպանիայի Սենատը տարիների ընթացքում չի արտահայտել իր վերաբերմունքն «ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիային և ավելի քան 1 միլիոն մարդկանց արտաքսմանը», նման հայտարարությամբ «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների նկատմամբ», ինչպես նաև «խոչընդոտում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին»:

«Մենք մեր խիստ բողոքն ենք հայտնում Իսպանիայի Սենատի այս հայտարարության դեմ»,- ասված է Միլլի մեջլիսի հայտարարության մեջ։

Իսպանական Սենատը երեքշաբթի օրը միաձայն ընդունած հայտարարությունում մասնավորապես դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները՝ ընդգծելով, որ դրանք հանգեցրել են հարյուրավոր հայերի մահվան և հազարավոր մարդկանց զանգվածային գաղթի, իր համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և Իսպանիայի հայ համայնքին։

XS
SM
MD
LG