Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը գործնականում բացառվում է, քանի որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ապահովի անհրաժեշտ 100 քվե 150-ից:
Այդ մասին հոկտեմբերի 12-ին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Զուրաբիշվիլին մեղադրվում է առանց կառավարության թույլտվության Եվրոպական միության երկրներ այցեր կատարելու համար:
«Հավանաբար հաջորդ շաբաթ մենք քվեարկություն կանցկացնենք Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն այդ ընթացակարգերը: Գիտեք, որ Զուրաբիշվիլին՝ արմատական ընդդիմությանն ապավինելով է խախտել է Սահմանադրությունը, հետևաբար, գործնականում չկա 100 քվե»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանում այսօրվա դրությամբ կա 10-ը թափուր տեղ:
«Վրացական երազանքի» և «Ժողովրդի իշխանության» իշխող դաշինքն ունի 85 մանդատ, իսկ զանազան կուսակցություններ և միավորումներ ներկայացնող ընդդիմությունը՝ 55: