Վաղը Շուշիում, Ադրբեջանի նախագահությամբ, տեղի կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 27-րդ նիստը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ նիստին կմասնակցի նաև արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հանդիպումներ կունենա օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հանդես կգա մամուլի ասուլիսով։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական կառույց է, որին միացել են Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։