Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած 5 բուժառուներ։ Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նրանք բոլորն անչափահասներ են։
Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ, նաև ասված է հաղորդագրությունում։