Մատչելիության հղումներ

Արցախից 293 բուժառու շարունակում է բուժումը Հայաստանի ԲԿ-ներում, 106-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր


ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Հումանիտարի կենտրոնի ամենօրյա ասուլիսի ժամանակ, արխիվ
ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Հումանիտարի կենտրոնի ամենօրյա ասուլիսի ժամանակ, արխիվ

Տվյալ պահի դրությամբ՝ Արցախից տեղափոխված 293 բուժառու շարունակում է բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում։

Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարության տվյալները, բուժառուներից 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նախօրեին Հայաստանի բժիշկների, ինչպես նաև Իտալիայից ժամանած խմբի քննարկման արդյունքում որոշվել է, որ 5 պացիենտ բուժումը շարունակելու է Իտալիայում։ Ավելի վաղ 4 բուժառու մեկնել է Բուլղարիա, 3-ը՝ Ֆրանսիա, գործընթացը շարունակական է, նշեց Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG