Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ևս 200 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին


ԱՄՆ և Ուկրաինայի դրոշները, արխիվ
ԱՄՆ և Ուկրաինայի դրոշները, արխիվ

Միացյալ Նահանգները եկող շաբաթ կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթը տրամադրելու մասին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Ակնկալվում է, որ օգնության գումարը կկազմի 200 միլիոն դոլար և կներառի ռազմամթերք ու ցամաքային ռազմական տեխնիկա։ Այդ միջոցները հատկացվելու են 5.4 միլիարդ դոլարից, որն արդեն ցուցաբերված ամերիկյան ռազմական օգնության վերագնահատման արդյունքում մնացել է Պենտագոնի պահուստում։

Անցած տարվա փետրվարից՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմ սկսելուց հետո, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Կիևին մոտ 46 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ, որից Բայդենի վարչակազմն արդեն տրամադրել է մոտ 20 միլիարդ դոլար:

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կառավարության 45-օրյա ֆինանսավորում նախատեսող ժամանակավոր բյուջե է հաստատել, որում ռազմական օգնություն Ուկրաինային ընդգրկված չէ։

XS
SM
MD
LG