Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը․ ՀՀ կառավարություն


Փաշինյան-Պուտին հանդիպում Սոչիում, 9-ը հունիսի, 2023թ․
Փաշինյան-Պուտին հանդիպում Սոչիում, 9-ը հունիսի, 2023թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հաղորդում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով:

Ռուսաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը։

ՌԴ նախագահն այսօր նշում է ծննդյան 71-ամյակը։

XS
SM
MD
LG