Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին


Արտապատկերում Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական էջից
Արտապատկերում Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական էջից

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Բաքվում կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդմամբ, Վարդանյանը «գոհունակություն է հայտնել պահման պայմաններից», նշել, որ ենթարկվել է նախնական բժշկական զննության, «առողջական խնդիրներ չունի»։

Ապահովվել է հեռախոսազրույց ընտանիքի անդամների հետ, ծանրոցների առաքում:

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը հայտնում է, որ Վարդանյանի պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։

Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվեց Հակարիի կամրջի անցակետում սեպտեմբերի 27-ին։ Բաքուն նրան մեղադրանք առաջադրեց երեք ծանր հոդվածներով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ մասնակցություն և քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի Հանրապետություն», ապա չորս ամսով կալանավորեց։

XS
SM
MD
LG