Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել, այսօր հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով՝ այդ անձանց թիվը շարունակում է մնալ 100 հազար 625։
«Փոփոխություն ունենք հաշվառվածների ցուցանիշում՝ այն կազմում է 95 հազար 711, այսինքն՝ առավել քան 95 տոկոսը»,- ասել է նա՝ հավելելով՝ հաշվառված երեխաների թիվը կազմում է շուրջ 29 հազար։