Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանվածներից շուրջ 30 հազարը երեխաներ են․ ՅՈՒՆԻՍԵՖ


Արցախում վերջին ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տուժել ու ապաստան գտել Հայաստանում, հաղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը։

Ըստ հաղորդման՝ Հայաստան տեղափոխվածներից շուրջ 30 հազարը երեխաներ են։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղում աշխատում է Հայաստանի կառավարության հետ։ Մեր ուշադրության կենտրոնում այս երեխաների և ընտանիքների անվտանգությունն ու բարեկեցությունն են», - գրված է X-ի էջում:

XS
SM
MD
LG