Մատչելիության հղումներ

«Ղարաբաղում հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներն ունեն ամրագրված իրավունքներ և ազատություններ»․ Ալիևա


Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևա
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևա

«Ղարաբաղում բնակվող հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներն ունեն ազգային օրենսդրությամբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքներ և ազատություններ», - հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան։

Նա ասել է, որ Ադրբեջանը մի շարք միջոցներ է ձեռնարկում բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար՝ անկախ ազգությունից։

Մինչ այս, սակայն, երբ Ադրբեջանն ավելի քան 9 ամսվա շրջափակման էր ենթարկել Արցախը, այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը ոչ մի հայտարարություն չի արել։

XS
SM
MD
LG