Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն AWACS տեսակի երկու օդանավ կուղարկի Լիտվա


AWACS հետախուզական ինքնաթիռը Լիտվայի երկնքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին, հուլիս, 2023թ․
AWACS հետախուզական ինքնաթիռը Լիտվայի երկնքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին, հուլիս, 2023թ․

ՆԱՏՕ-ն որոշել է AWACS տեսակի երկու օդանավ ուղարկել Լիտվա՝ «ռուսական ռազմական գործողությունները վերահսկելու համար»:

Այս մասին ասվում է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի հրապարակած հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ն կտեղակայի օդային նախազգուշացման և վերահսկման (AWACS) երկու ինքնաթիռներ Շաուլյայում: Դրանցից առաջինը Լիտվա կհասնի սեպտեմբերի 28-ին», - նշվում է զեկույցում։

AWACS (Airborne Warning and Control System) գործառույթով օդանավերի նպատակն է մեծ հեռավորության վրա գրանցել օդանավերի, նավերի, տրանսպորտային միջոցների, հրթիռների և այլ սպառազենի տեղաշարժը, համակարգել մարտական տարածքի հրամանատարությունը և կառավարումը և օդային բախումների ընթացքում ուղղորդել օդուժի հարվածները:

Լիտվայում այս տարվա հուլիսի 11-ից 12-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին AWACS մի ինքնաթիռ պարեկություն է արել այդ երկրի օդային տարածքում:

XS
SM
MD
LG