Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն այսօր կրկին պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ։
«Մենք խոսել ենք այն մասին, որ ցանկանում ենք հանդիպում կազմակերպել Բաշար Ասադի հետ՝ հանուն Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման։ Այժմ մենք սպասում ենք հակառակ կողմի պատասխանին։ Նախագահների մակարդակով բանակցություններին մենք պատրաստ ենք», - ԱՄՆ մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահը։