Մատչելիության հղումներ

ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ․ Փաշինյան


Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան։

Միևնույն ժամանակ Փաշինյանն արձանագրեց՝ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է, իսկ Հայաստանը մշտական կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի իր գործընկերների հետ։

Փաշինյանը նաև նշեց, որ որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ՝ չբացառելով, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ։

«Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեն կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որ էս պահին պետք է դրանց իրագործումը մեկնարկի։ Կմեկնարկի, թե չէ, չեմ կարող ասել, բայց, որ կան որոշակի պայմանավորվածություններ, դա հստակ է», - ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստան ԼՂ բնակչության տեղափոխմանը՝ Հայաստանի գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի նրանց՝ Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը։

«Այսինքն՝ էս իրավիճակի շարունակվի։ Այո՛, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունն առկա է, եթե իրավիճակը չբարելավի, այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի փոխանցմամբ, արդեն ավելի քան 40 հազար տեղ նախապատրաստվել է, խոսքը կեցության վայրերի, ինչպես նաև առողջապահական, սննդի և այլնի մասին է։

«Այդ առումով Հայաստանը պատրաստ է և շարունակում է պատրաստվել», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի «Պլան Ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ և պետք է ամեն ինչ անեն, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնան իրենց տներում՝ առանց վախի, արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան։

Վարչապետը վերահաստատեց քաղաքացիական բնակչության կյանքի սպառնալիքի վերաբերյալ իր երեկվա հայտարարությունը՝ «այդ գնահատականը մի փոքր դրական իմաստով բարելավել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա։ Բայց էլի եմ ասում՝ պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել»։

XS
SM
MD
LG