Մատչելիության հղումներ

«Այսօր քվեարկել եմ, որպեսզի մենք կարողանանք հետ բերել մեր ժողովրդի հույսը»․ Մարության


«Այս իշխանությունները գողացել են մեր հույսը, և ես այսօր քվեարկել եմ, որպեսզի մենք կարողանանք հետ բերել մեր ժողովրդի հույսը», - այսօր քվեարկությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ազատության» հարցին, թե որքա՞ն է գնահատում իրենց հաղթանակի հավանականությունը, Մարությանը պատասխանեց․ - «Ես, ինչպես միշտ, շատ բարձր եմ գնահատում, ցավում եմ, որ մասնակցությունը դեռ այս պահին փոքր է, ես կարծում եմ, որ մինչև 20։00-ն ժամանակ ունենք և երևանցիները կգնան կքվեարկեն»։

«Քանի որ մենք վստահություն ունենք, որ հավաքելու ենք 50+1 ձայն, մենք այս պահին ոչ մի քննարկում չենք ունեցել կոալիցիաների հարցով», - եզրափակեց Մարությանը։

ժամը 14-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է ընտրողների 13, 92 տոկոսը։

XS
SM
MD
LG