Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ընի անունը ներառվել է Կիևի կազմած «սև ցուցակում»


Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը «Վոստոչնի» տիեզերական կենտրոնում:
Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը «Վոստոչնի» տիեզերական կենտրոնում:

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի անունը ներառվել է ուկրաինական «սև ցուցակում»՝ «Խաղարար» կառույցի կայքի տվյալների բազայում:

Կիմ Չեն Ընը մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չճանաչելու համար:

Այդ կայքում Կիևը գրանցում է պետական, քաղաքական կամ հասարակական գործիչներին, ինչպես նաև բիզնեսի, սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին, ովքեր այս կամ այն եղանակով սատարում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը:

Կիմ Չեն Ընի անձնական տվյալները սեպտեմբերի 6-ին են հայտնվել «Խաղարարի» կայքում:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն օրերս Հեռավոր Արևելքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում խոսել է ռուս-ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու մասին և խմել է «ռազմի դաշտում ռուսական բանակի հաղթանակի կենացը»:

Վերլուծաբանները ենթադրում են, որ Ռուսաստանը մտադիր է զենք և զինամթերք, մասնավորապես, հրետանու արկեր գնել Հյուսիսային Կորեայից:

XS
SM
MD
LG