Այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։
Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության լրատվականի հաղորդագրությունում:
Նշվել է, որ ՀՀ Զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։
Անցած շաբաթավերջին Գեղարքունիքի մարզի սահմանագոտում ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, ևս երկուսը վիրավորվեց։