Մատչելիության հղումներ

Հաջիևը շարունակում է պնդել, թե Արցախի շրջափակում չկա


Հայաստան - Արցախին ուղղված ֆրանսիական մարդասիրական օգնությունը Հակարիի կամրջից այս կողմ, օգոստոս-սեպտեմբեր, 2023թ.
Հայաստան - Արցախին ուղղված ֆրանսիական մարդասիրական օգնությունը Հակարիի կամրջից այս կողմ, օգոստոս-սեպտեմբեր, 2023թ.

Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի ու այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումների դադարեցման վերաբերյալ այդ թվում միջազգային հանրության հայտարարությունները Բաքուն անհիմն է որակում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Սաուդյան Արաբիայում հրատարակվող Arab News-ին տված հարցազրույցում պնդել է, թե Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ «խեղդամահություն կամ շրջափակում չկա»։

«Ադրբեջանն առաջարկում է բազմաթիվ ճանապարհներ ունենալ։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ-Խանքենդի [խմբ. - Ստեփանակերտ] ճանապարհը։ Այն շատ ավելի արդյունավետ է և ունի ավելի շատ նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու ղարաբաղյան տարածաշրջան, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ վերակառուցել է այն», - ասել է Հաջիևը:

Աղդամի ճանապարհը, ըստ Ալիևի օգնականի, «կապահովի ինտեգրումը, ուստի Ադրբեջանը կունենա ուղիղ մուտք դեպի Խանքենդի և անմիջական կապ Ղարաբաղի հայերի հետ, որոնք իրենց հերթին հնարավորություն կունենան օգտագործել Ադրբեջանի հիմնական ճանապարհային համակարգը՝ հասնելու Ադրբեջանի այլ շրջաններ»:

XS
SM
MD
LG