Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Լաչինի միջանցքում ստեղծված կացությունն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Այս մասին ֆրանսիական հանրապետության ղեկավարը հայտարարել է այսօր Փարիզում կայացած դեսպանների հավաքի ժամանակ։
«Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը», - ասել է Մակրոնը։