Մատչելիության հղումներ

«Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է». Հաջիզադե


Ֆրանսիայի նախագահի կողմից «ճնշման լեզվի» օգտագործումն անթույլատրելի է, մեկնաբանելով Մակրոնի կողմից այսօր հնչեցրած հայտարարությունները՝ նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

«Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում է հանդիսանում։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու ֆրանսիական կողմը, որ 30 տարի շարունակ չէր դատապարտում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան և ադրբեջանական հողերի օկուպացիան, չէր մեկնաբանում մեկ միլիոն փախստականների շուրջ ստեղծված հումանիտար կացությունը, այժմ հիմնական շեշտադրումները դնում է տարածաշրջանում մարդասիրական կացության վրա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված կացությունն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

«Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը», - ասել է Մակրոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG