Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերթական ապատեղեկատվություն է համարում հրադադարը խախտելու Բաքվի պնդումը


Պաշտպանության բանակը հերթական ապատեղակտվություն է համարում Բաքվի պնդումը, թե ՊԲ ստորաբաժանումները երեկ՝ ժամը 19:20-ից 20։55-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բաքուն, մասնավորապես, նշել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «հայկական անօրինական զինված կազմավորումները հրետանային զինատեսակներից գնդակոծել են Խոջալուի և Աղդամի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը, համապատասխան միջոցներ են ձեռնարկվել»:

XS
SM
MD
LG