Մատչելիության հղումներ

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել. ՊՆ


ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը՝ հերքելով 35 զինվորի թունավորման մասին տեղեկությունը։

«35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է», - նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի և որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։

Ռազմական գերատեսչությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը:

Մամուլը գրել էր, թե Վարդենիսում թունավորման հետևանքով զինվորներ են տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

XS
SM
MD
LG