Մատչելիության հղումներ

Չեխիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ


Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկի, արխիվ
Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկի, արխիվ

Չեխիայի արտգործնախարարը երեկ Հայաստանի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այդ մասին Յան Լիպավսկին գրել է X (Twitter) սոցիալական ցանցում:

«Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- ընդգծել է Լիպավսկին:

Հայաստանի արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ շրջափակման հետևանքով Արցախ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, և իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի:

XS
SM
MD
LG