Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվել են հարաբերությունները դուրս հանել փակուղուց և ավելի քան մեկ տարի տևած դադարից հետո վերսկսել բանակցություններն ու վստահության ամրապնդման միջոցառումները:
Աթենքը և Անկարան պատմական լուրջ տարաձայնություններ ունեն տարածաշրջանում էներգակիրների պաշարների և էթնիկապես պառակտված Կիպրոսի շուրջ:
Հարաբերությունները որոշակիորեն բարելավվել են այն բանից հետո, երբ Հունաստանը փրկարարներ ու մարդասիրական օգնություն է ուղարկել այս տարվա փետրվարի 6-ի աղետալի երկրաշարժից ծանր տուժած Թուրքիա: