Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերթական ապատեղեկատվություն է համարում կրակոցների մասին Բաքվի հաղորդումը


Ստեփանակերտը հերթական ապատեղեկատվություն է համարում Բաքվի հաղորդումը, թե ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին՝ ժամը 07:43-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հայտնել է, թե «հայկական անօրինական զինված կազմավորումները հրետանային զինատեսակներից գնդակոծել են Աղդամի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը։ Ձեռնարկվել են համարժեք պատասխան քայլեր»։

Այսօր նաև Երևանն է հաղորդել Վերին Շորժայի հատվածում հրադադարի խախտման մասին, Բաքուն իր հերթին Երևանին է մեղադրել կրակոցների համար։

XS
SM
MD
LG