Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար


Երեկ՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Բաքուն իր հերթին հաղորդում է, որ «երեկ ժամը 21:10-ից 21:30-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Բասարկեչերի շրջանի Յուխարի Շորջա (Վարդենիսի շրժանի Վերին Շորժա) բնակավայրի դիրքերից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Բյազիրհան և Զյայլիկ բնակավայրերի մոտ գտնվող ադրբեջանական բանակի դիրքերը»։

XS
SM
MD
LG