Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում կոչ է արել պաշտոնական Բաքվին ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից։
Հերթական անգամ վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, Փաշինյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանականերում։