Մատչելիության հղումներ

Ալիևն ու ՌԴ նորանշանակ դեսպանը քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները


Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հաղորդում է АPA գործակալությունը՝ տեղեկացնելով նաև, որ հավատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Եվդոկիմովն ու Ալիևը մի շարք հարցեր են քննարկել, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման։

«Հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում տիրող ներկա վիճակի մասին», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ալիևն ու Ռուսաստանի դեսպանը անդրադարձել են նաև տարածաշրջանում իրականացվող էներգետիկ և տրանսպորտային ծրագրերին, մասնավորաբար, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծմանը։

XS
SM
MD
LG