Մատչելիության հղումներ

Շրջափակման օբյեկտիվ լուսաբանումը կարևոր է Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ․ ՀՀ ԱԳՆ


Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ ու օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ, Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Նա ընդգծել է՝ միջազգային լրատվամիջոցները գրում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացման մասին՝ նաև հղում կատարելով Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացություններին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր հուլիսի 29-ին նամակ հղել Օկամպոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն էլ խոստացել էր վերլուծել ու եզրակացություն ներկայացնել։ Օրեր անց Օկամպոն հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը:

Շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել:

XS
SM
MD
LG