Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռաշիդ Բեգլարյանին


Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ու ներկայացուցիչներն այսօր այցելել են Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին, որին ձերբակալել են ադրբեջանցիները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ՄԻՊ-ի ներկայացուցիչները նրան տեղեկացրել են «իր իրավունքների, ադրբեջանական օրենքների մասին հայերենով»։ Հրապարակված լուսանկարում արցախցու դիմաց հայերեն ձեռնարկներն են իրավական թեմաներով։

Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։

Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ է տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

XS
SM
MD
LG