Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ է տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին», - հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: