Մատչելիության հղումներ

Բաթումի բողոքի ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանը


Հուլիսի 31-ին Բաթումում ռուսական Astoria Grande զբոսանավի ժամանելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից Ուկրաինայի երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը՝ Մարինա Չոբանյանը, մինչև հիմա գտնվում է Օզուրգեթիի ժամանակավոր պահման մեկուսարանում։

Բերման է ենթարկվել նաև Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ Դմիտրի Զակրևսկին։

Բերման ենթարկվածները մեղադրվում են փոքր խուլիգանության և իրավապահների պահանջներին չենթարկվելու հոդվածներով, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Բաթումում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 23 ցուցարար։

XS
SM
MD
LG