Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, հուլիսի 30-ին հանկարծամահ է եղել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող Սաիդ Գուրբանովը:
Նա մահացել է սահմանապահ դիրքից վերադառնալուց հետո: Նա իրեն վատ է զգացել: Նրան տեղում առաջին օգնություն են ցույց տվել, ապա մոտակա վայրից բուժաշխատողներ են ժամանել, սակայն զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Trend-ը չի հաղորդել, թե քանի տարեկան էր զինծառայող Գուրբանովը և առողջական ինչ խնդիր կարող էր նրա մահվան պատճառը դառնալ: